Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի ակումբային առաջնությունում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Օլգինկա քաղաքում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Նորվեգիայի Ֆագերնես քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Կասպարովը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում է գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեի հետ: Մրցախաղի առաջին պարտիայում Աբրահամյանը պարտվեց, բայց երկրորդում հաղթանակի հասավ: Մրցախաղի հիմնական հանդիպումների հաշիվն է 1:1, եւ այսօր մրցակիցները կանցկացնեն լրացուցիչ պարտիաներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---