Տվերում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումը ազգային հողի վրա չի եղել, պնդում են համայնքների ղեկավարները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Տվերի մարզի հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները պնդում են, թե բախումը հայերի ու ադրբեջանցիների միջև ազգային հողի վրա չի եղել:

«Այդ օրը մենք խաղաղ ցույցով նշում էինք ողբերգական իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության տարելիցը,-պարզաբանել է «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Սեյրան Քոչարյանը:-Մենք եկեղեցում էինք, այնտեղից ես վերջինը հեռացա, մոտ 16:00-ին: Իսկ հետո զանգեցին իմ բբջայինին ու ասացին, որ քաղաքով մեքենաներ են անցել թուրքական դրոշներով, ինչը վիրավորել է հայերի զգացմունքները: Ես կապվեցի ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաևի հետ և մենք միասին փնտրում էինք սադրիչներին»: Փաշաևը վստահ էր, որ այդ ամենն երիտասարդների ձեռքի գործն է:

Ապրիլի 24-ի երեկոյան՝ ժամը հինգին մոտ հայերի ու ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---