Էլմար Մամեդյարով. Թուրքիան ինքը պետք է որոշի` մերձենա Հայաստանի հետ, թե ոչ

Էլմար Մամեդյարով. Թուրքիան ինքը պետք է որոշի` մերձենա Հայաստանի հետ, թե ոչ

PanARMENIAN.Net - Բաքուն արձագանքելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Հայ-թուրքական մերձեցումը, իհարկե, ինքնին Թուրքիայի որոշումն է: Մենք չենք կարող միջամտել նրա ներքին գործերին: Բայց մյուս կողմից, եթե այդ գործընթացը շարունակվի նախկին ձևաչափով` հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը, մենք ստիպված կլինենք արձագանքել: Եվ թուրքական ղեկավարությունը հասկացել է դա: Մենք Թուրքիային` որպես շատ ազդեցիկ երկրի, կոչ ենք անում, որպեսզի նա կայունացնող դեր խաղա և աջակցի առաջխաղացմանը ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»,- ասել է Մամեդյարովը, գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---