Ցեղասպանության ժխտողականությունը դատապրտված է, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը26 ապրիլի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող հարյուրավոր անդամների մասնակցությամբ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր հայրերը մատուցեցին պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ելույթով հանդես եկավ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որն իր խոսքում մասնավորաբար նշեց, որ տարին նշանավորվեց ցեղասպանության ճանաչման գործում նոր նվաճումներով իրավական դաշտում. Կալիֆոռնիայի եւ Մասաչուսեթսի նահանգային դատարանների որոշումները լուրջ հարված էին թուրքական ժխտողականությունը: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանության ժխտողականությունը ցեղասպանության հանցագործության շարունակությունն է, եւ այն դատապարտված է: Դեսպան Մարգարյանը շնորհավորեց ներկաներին Սուրբ Զատիկի եւ Հարության տոնի կապակցությամբ` ընդգծելով անսասան եւ անկոտրում հավատքի դերը անցյալի արհավիրքների հաղթահարման եւ պատմական արդարության վերականգնման համար մղվող պայքարի գործում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |