Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տնօրենը ձմռանը ստիպված կենդանիներին պահել է իր տանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Արմենակ Ավետիսյանն ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2000 քմ տարածքով կենդանաբանական այգին շատ վատ պայմաններում է, իսկ ձմռանը ստիպված է կենդանիներին պահել իր տանը: «Այս ձմեռ մենք կորցրել ենք 10 ծովախոզուկների, նրանց անհնար է պահել տնային պայմաններում, քանի որ նրանք ուժեղ հոտ ունեն: Մնացած կենդանիներին ես և իմ ընկերները տանն ենք պահում»,- ասել է Ավետիսյանը: Տվյալ պահին կենդանաբանական այգում կան 20 տեսակների 40 կենդանիներ: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով, աջակցության համար նա դիմել է ՀՀ խորհրդարան և տարբեր կուսակցությունների: «Մենք կազմակերպել ենք դրամահավաք, և տարբեր մարդիկ օգնել են կենդանաբանական այգուն: Մեզ շատ է օգնում նաև Հրազդանի քաղաքապետարանը: Կենդանաբանական այգին կարող է նորմալ աշխատել ամսական 1 միլիոն դրամ ստանալու դեպքում: Այդ ժամանակ ես կնորոգեմ բոլոր վանդակները, և բոլոր պայմանները բարվոք կլինեն»,- ասել է Ավետիսյանը: Նրա խոսքերով, նրանք աշխատողներ չունեն, ողջ աշխատանքը կատարում է ինքը, նրան օգնում են նաև ընկերները. «Կենդանաբանական այգու մուտքի տոմսերն արժեն 200 դրամ, բայց քանի որ մեր քաղաքի բնակչությունն անապահով պայմաններում է ապրում, կենդանաբանական այգու մուտքը նրանց համար նույնիսկ անվճար է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |