ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 10 միլիոն դրամ Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարին![]() 27 ապրիլի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարի գլխավոր հովանավորը՝ հատկացնելով 10 միլիոն դրամ կազմակերպչական ծախսերը հոգալու համար:Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը: Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարին նաև մասնակցեց հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է: Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |