Փորձագետ. Մոսկվան ստիպված է կիրառել բոլոր միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար

Փորձագետ. Մոսկվան ստիպված է կիրառել բոլոր միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դատապարտված է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և արտացոլումը մամուլում» միջազգային խորհրդաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը: «Ցավոք սրտի, Ռուսաստանը հիմա կարող է հանդես գալ միայն որպես տարածաշրջանային տերություն»,- ասել է պրոֆեսորը:

Իր հերթին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային քաղաքական գործընթացների ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը կարծում է, որ Ռուսաստանում հետաքրքրություն է եղել «ֆուտբոլայի դիվանագիտության» նկատմամբ: «Մենք նկատում ենք մերձեցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, մասնավորապես, խաղաղապահի դեր կատարել ղարաբաղյան հակամարտությունում»,- նշել է ռուս փորձագետը:

4  27.04.11 - Հայ-թուրքական հարաբերությունների թեմայով միջազգային խորհրդաժողովի ամփում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---