Հայաստանի նախագահ. Իշխանությունները պատրաստ են ընդառաջել ընդդիմությանը27 ապրիլի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները ներքաղաքական գործընթացներին, չեն փոխվել: «Ես գտնում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում բնականոն հունով են ընթանոմ, կամ գոնե ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում»,-հայտարարել է նախագահը ապրիլի 27-ին Երևանում: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններn ակտիվացրել են իրենց գործունեությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: «Ավելին, տնտեսության առանձին ոլորտներում ակտիվություն է նկատվում, գտնում եմ, որ արդյունքները, ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակության ընկալման տեսակետից, պարզ կդառնան առաջիկայում»,-ասել է նախագահը: Բացի այդ, ըստ Սերժ Սարգսյանի, բավականին ակտիվ է աշխատում խորհրդարանը, իսկ ընդդիմադիր «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Սերժ Սարգսյանը հավանություն է տալիս նաև այն փաստին, որ ընդդիմության հանրահավաքների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարող են աշխատել միմյանց հետ և վերջին շրջանում նման միջոցառումների ժամանակ կոպիտ խախտումներ չեն գրանցվել: «Դա կարող է հնարավորություն ընձեrել, որ Ազատության հրապարակը կրկին դառնա այլակարծության արտահայտման վայր»,-ասել է նա: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը տոնելու է անկախության 20-րդ տարեդարձը, իսկ մայիս ամիսը հաղթանակների ամիս է Հայաստանի համար: «Պառակտումը երբեք ոչ մի լավ բան չի տվել ոչ մի ժողովրդի: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ուժեղ ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին թուլացնել զգոնությունը, և, համագործակցելով, մենք կարող ենք լուրջ առաջընթացի հասնել երկրում: Եվ այստեղ մենք կրկին պատրաստ ենք առաջին քայլերն անել իրավիճակի լիցքաթափման առումով և ես արդեն առաջարկել եմ արդարադատության նախարարին համապատասխան առաջարկություններ ներկայացնել»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |