ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ է անցկացնում Պետքարտուղարությունում

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ է անցկացնում Պետքարտուղարությունում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսն ապրիլի 27-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընթացիկ և առաջիկա միջնորդական ջանքերը: Բեռնսը հաստատել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մտադրությունը` է օգնել կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում, հաղորդում է Պետքարտուղարությունը:

Նախատեսված է նաև միջնորդների հանդիպումը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---