Google-ը գործարկել է Google Docs ծրագիր Android հեռախոսների համար

Google-ը գործարկել է Google Docs ծրագիր Android հեռախոսների համար

PanARMENIAN.Net - Google-ի պաշտոնական Mobile բլոգը հայտնում է Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար Google Docs ծրագրի գործարկման մասին։

Այս նոր ծրագիրը հնարավորություն է տալիս հեշտությամբ ֆիլտրել և որոնել անհրաժեշտ փաստաթղթերը օգտագործողի Google հաշվում (account), ապա անմիջապես խմբագրել վերջիններս՝ օգտագործելով օնալայն բջջային խմբագրիչը (mobile editor)։ Google Docs ծրագիրը նաև հնարավորություն է տալիս ներբեռնել հեռախոսից փաստաթղթերը և բացել դրանք միանգամից Gmail-ում։

Օգտագործողները կարող են նաև ավելացնել վիդջեթ (widget) իրենց հեռախոսի էկրանին, որպեսզի հեշտությամբ կարողանան միանալ ծրագրի երեք ֆունկցիաներին՝ ստեղծել նոր փաստաթուղթ, լուսանկարել և ներբեռնել, մտնել ընտրված փաստաթղթերը (starred documents)։

Google Docs ծրագիրը Android-ների համար այս պահին հասանելի է միայն անգլերեն լեզվով և պահանջում է Android 2.1 կամ ավելի բարձր տարբերակներ։

Ծրագիրը կարելի է բեռնել Android Market-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---