Հայաստանի ԱԳՆ. Բաքուն թույլ չի տալիս Բրայզային այցելել Ջուղա, որովհետև Ադրբեջանը թաքցնելու շատ բան ունի

Հայաստանի ԱԳՆ. Բաքուն թույլ չի տալիս Բրայզային այցելել Ջուղա, որովհետև Ադրբեջանը թաքցնելու շատ բան ունի

PanARMENIAN.Net - Եթե ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տալիս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն, ապա դա նշանակում է, որ նրանք թաքցնելու բան ունեն: Այդ մասին Երևանում ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Հենց նույն պատճառով ահա արդեն 6 տարի ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպություններին այցելել Նախիջևան: Դեռ 2005-ին մենք և միջազգային հանրությունն ականատես ենք դարձել, թե ինչպես է ադրբեջանական կողմը փորձել ոչ միայն ոչնչացնել Նախիջևանում հայկական մշակութային ժանագության հետքը, այլ նաև հայկական ներկայացության ոչ մի նշույլ չթողնել այդ տարածքում: Եվ հետո, նրանք ի՞նչ էին ասելու: Ասելու էին, որ Նոյի ժամանակներից ի վեր Նախիջևանը եղել է նրանց նախնիների հայրենիքը: Ո՞վ կհավատա նրանց: Նույնիսկ տոլմա պատրաստելու խոշոր մասնագետները չեն հավատա այդ պնդումներին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---