«Արարատի» մարզիչը ստիպված կլինի իր ակումբի խաղին 10 հանդիպում շարունակ հետևել տրիբունայից

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն որոշել է 10 խաղով որակազրկել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, իսկ ակումբը պետք է 250 հազ. դրամի չափով տուգանք վճարի:

Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---