Սալոնիկում կկայանա «Հայ ժամանակակից արձակը» հունարեն ժողովածուի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքի մայիսի 5-8-ը կայանալիք գրքի միջազգային 18-րդ ցուցահանդեսի շրջանակներում կկայանա «Հայ ժամանակակից արձակը» հունարեն ժողովածուի շնորհանդեսը: Բացի դրանից, կներկայացվի նաև մանկական գրականություն, որը կներկայացնի մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, Սալոնիկում կներկայացվեն հայաստանյան հրատարակչությունները, մասնավորապես, «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Ծրագիրը կիրականացվի Հունաստանում Հայաստանի դեսպանատան կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---