Արցախում կարող է հիմադրվել Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

Արցախում կարող է հիմադրվել Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հարցերին:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին:

Երկրի ղեկավարը կարեւորել է ոլորտի զարգացումը` ընդգծելով, որ այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական նշանակություն մեր հանրապետության համար: Նախագահը նշել է նաեւ, որ այս գործում ցանկալի արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան օղակների հետ: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ ՏՏ ձեռնարկությունների միության եւ մի շարք այլ կազմակերպությունների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկա էին խորհրդակցությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---