Թուրք հաքերները փորձում են համոզել ուգանդացիներին ու թայլանդցիներին, որ «հայերը ահաբեկիչներ են»

Թուրք հաքերները փորձում են համոզել ուգանդացիներին ու թայլանդցիներին, որ «հայերը ահաբեկիչներ են»

PanARMENIAN.Net - Ըստ թուրքական լրատվական կայքերի՝ թուրք հաքերները ջարդել են մի քանի հայկական և ֆրանսիական կայքեր։ Հաքերների խմբի անունն է «1923 թուրքական խումբ», գրում է Vesti.az-ը: Սակայն թուրքական ԶԼՄ-ները չեն նշում, թե ո՞ր կայքերն են կոնկրետ հարձակման ենթարկվել «1923 թուրքական խմբի» կողմից։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ նման հարձակումների մասին չի լսել, սակայն քիչ անց հայտնաբերեց, որ «1923 թուրքական խումբ»-ը կոտրել է մի քանի ուգանդական, թայլանդական, իտալական և այլ կայքեր և թողել է հաղորդագրություններ թուրքերեն լեզվով՝ «Հայերը ահաբեկիչներ են»։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հայերի դեմ պայքարելու համար սա բավականին անգրագետ ձև է. «Մի քանի կայքեր են ջարդել, որոնց մեջ միգուցե կան նաև հայկական և ֆրանսիական կայքեր։ Սակայն դեռևս նման տեղեկություններ չկան։ Ակնհայտ է, նրանք ման են գալիս խոցելի կայքեր, որոնք հեշտ է կոտրել։ Կոտրում են, հետո էլ հայտարարում, թե մեծ հայրենասիրական գործ են արել։ Էլ չասեմ, որ թուրք հաքերներն այնքան «գրագետ» են, որ բացի իրենց սեփական լեզվից այլ լեզվով չեն կարողանում հաղորդագրություններ թողնել»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---