Ահմադինեժադը և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին տարաձայնություններ ունեն

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի օրը որոշակի ընդմիջումից հետո մասնակցել է կառավարության նիստին, 8 օրվա ընթացքում նա բաց է թողել նախարարների երկու հանդիպում: Ավելի վաղ Իրանի խորհրդարանում պահպանողականները պահանջել էին փակ նիստ անկացնել, կապված նրա հետ, որ, ինչպես նրանք են կարծում, երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դադարել է կատարել իր պաշտոնեական պարտականությունները: Փորձագետների կարծիքով, Ահմադինեժադի և Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի միջև տարաձայնություններ կան:

Նախագահի անհետանալուց առաջ այաթոլլա Ալի Համենեին պահանջել է վերականգնել Հեյդար Մոսլեին հետախուզության գործերով նախարարի պաշտոնում, որին նախագահը ստիպել է հրաժարական տալ: Մահմուդ Ահմադինեժադը 8-օրյա բացակայությունից հետո հայտնվել է խորհրդարանում:

Ապրիլի սկզբին Ահմադինեժադը ստիպված է եղել հեռացնել իր քաղաքական դաշնակցին: Պաշտոնանկ է արվել նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշային, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---