Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի

PanARMENIAN.Net - Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի հավատում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթացին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Հնարավոր են մակերեսային փոփոխություններ, հայտարարություններ, բայց թուրքական քաղաքական վերնախավի կտրուկ հայտարարությունները զգալիորեն խորացրել են այն ճեղվածքը, որը հենց նրանք են ստեղծել»,- ասել է նա:

Նրա խոսքերով, Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակի դեպքում նախաձեռնելու է սահմանադրական փոփոխությունների գործընթաց` ուղղված Թուրքիայում պետական կառավարման համակարգի փոփոխությանը և նախագահի ինստիտուտի ուժեղացմանը: Թուրքիան խորհրդարանականի փոխարեն կդառնա նախագահական հանրապետություն: «Ուժեղ» նախագահի պաշտոնում հավանական թեկնածու կլինի Էրդողանը»,- ասել է հայ թուրքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---