Առնո Դյուբեն. Ղարաբաղյան գործընթացում Ռուսաստանն ավելի ազդեցիկ կլինի, քան Ֆրանսիան ու ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանն ավելի ազդեցիկ կլինի, քան Ֆրանսիան ու ԱՄՆ-ն առանձին վերցրած: Այդ մասին հայտարարել է Միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի (IRIS) հետազոտությունների տնօրեն, Eurasia Intelligence Report-ի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի և հետխորհրդային երկրների գծով մասնագետ Առնո Դյուբենը:

«Ռուսաստանը փորձում է զուգահեռ գործընթաց վարել: Կա ձևաչափ՝ ԵԱՀԿ-Մինսկի խումբ, կան առանձին բանակցություններ, որոնք նախագահ Մեդվեդևը վարում է նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ: Սակայն, միևնույն է, դա չի նշանակում, թե Ռուսաստանը կարող է ինքնուրույն լուծել բոլոր հարցերը, ռուսները հասկանում են դա»,-ասել է ֆրանսիացի փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---