Արմեն Աղայանը կարծում է, որ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն քիչ շանսեր ունեն ապագա խորհրդարան մտնելու համար

Արմեն Աղայանը կարծում է, որ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն քիչ շանսեր ունեն ապագա խորհրդարան մտնելու համար

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Արմեն Աղայանը կասկած է հայտնել «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունների` ապագա խորհրդարան մտնելու շանսերի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, եթե հիմա ընտրություններ տեղի ունենան, ապա «Ժառանգությունը» կհավաքի ձայների 6-7 տոկոսը, Դաշնակցությունը 1-2 տոկոս ավել, բայց հաշվի առնելով ընտրակեղծիքները, դա հազիվ թե նրանց բավականացնի ԱԺ մտնելու համար: Նա նշել է, որ այդ քաղաքական ուժերը պետք է լրջորեն մտածեն և քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը ժողովրդի մեջ բարձրացնելու համար:

Միաժամանակ, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ ապագա խորհրդարան կմտնեն իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ինչպես նաև ՀԱԿ-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---