Հյուսիսային Արցախի նախկին բնակիչները պահանջում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անդրադառնա իրենց գյուղերի օկուպացիային

PanARMENIAN.Net - ԼՂՀ Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ու Շահումյանի շրջանի նախկին բնակիչները պահանջում են ԵԱՀԿ ՄԽ-ից, Հայաստանից ու համաշխարհային հանրությունից արծարծել Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի օկուպացման հարցը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում:

Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը, Հյուսիսային Արցախը մինչ օրս զավթված է ադրբեջանցիների կողմից: «Մենք պահանջում ենք որոշել Հյուսիսային Արցախի կարգավիճակը: Հյուսիսային Արցախի գյուղերը մտնում են ԼՂՀ կազմի մեջ ըստ ԼՂՀ անկախության սահմանադրության: Երբ կողմերը խոսում են փոխզիջման մասին, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքը և արտաքսել այնտեղից հայ բնակչությանը»,-հայտարարել է Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության ղեկավարը:

Ըստ Բալայանի, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ու Շահումյանի բնակիչները փախստականներ չեն, նրանց բռնի ուժով արտաքսել են, անօթևան թողել և մինչ օրս նրանց ապագայի հարցը առկախ է մնում: Նա նշել է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն հավաստիացրել է Հյուսիսային Արցախի նախկին բնակիչներին, որ իրենց ապագայի ու կարգավիճակի հարցը քննարկվելու է բանակցային գործընթացի հաջորդ փուլերում:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարություններին այն մասին, թե ադրբեջանական կողմը մեկ միլիոնից ավելի փախստական ունի, ապա Էդիկ Բալայանը նշել է, որ այդ թվերը խիստ ուռճացված են: Նա բերել է ԼՂՀ յոթ շրջանների բնակչության մարդահամարի տվյալներն՝ ընդգծելով, որ հակամարտության ժամանակ այդ տարածքը լքել է առավելագույնը 300-310 հազար ադրբեջանցի, որոնք լքել են իրեցն տները ադրբեջանական ղեկավարության կամքով, քանի որ այդ ժամանակ այնտեղ մարտական գործողություններ էին ընթանում: «Հայերը նրանց չեն արտաքսել ու բռնության և կտտանքների չեն ենթարկել: Իսկ Գետաշենում ու Մարտունաշենում հայերը կորցրել են ավելի քան 1020 հազար միավոր գույք»,-ասել է Բալայանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---