Իրանում շարունակվում են Ահմադինեժադի մերձավորների ձերբակալությունները 4 մայիսի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի անվտանգության ուժերը վերջին օրերին 25 հոգու են բերման ենթարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի մերձավորների շրջապատից: Այդ մասին հաղորդում է Fars Daily News-ը: Մայիսի 2-ին սկավառակների ապօրինի պատրաստմանը մասնակցության համար բերման է ենթարկվել նախագահի աշխատակազմի մշակույթի խորհրդի նախագահ Ամիրի Ֆարը, որը համարվում է Ռահիմ Մաշայիի մերձավորը: Ձերբակալության նախօրեին Ամիրի Ֆարը հայտնել էր, որ Ռահիմ Մաշային կարող է Իրանի հաջորդ նախագահը դառնալ, եթե իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում: Ռահիմ Մաշային Ահմադինեժադի խնամին է, որը մինչև վերջերս ղեկավարում էր Իրանի նախագահի աշխատակազմը: Ապրիլի 9-ին Իրանի նախագահի կարգադրությամբ նա ազատվեց այդ պաշտոնից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |