Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր»-ի հաշվին 41 մլն դոլարի 17 պոմպակայան է տեղակայվել 5 մայիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է Արարատի մարզում, որտեղ մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի և 9 շարժիչների, էլեկտրասարքերի և մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի և ջրընդունիչի հիմնովին վերականգնում, ավազորսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից: Այցելության հաջորդ կանգառը Ավշար-Այգևանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շենք: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգևանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար և Այգևան համայնքներում: Ծրագրի ավարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում համարժեք կլինի 41 միլիոն դոլարի: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի և Ավշար-Այգևանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը ամենաշոշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և Ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |