Kaspersky ընկերությունը զգուշացնում է` չբացել բեն Լադենի սպանության մասին նամակները

Kaspersky ընկերությունը զգուշացնում է` չբացել բեն Լադենի սպանության մասին նամակները

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Kaspersky ընկերության լաբորատորիայի սպամ-մասնագետները տարածել են հաղորդագրություն, որտեղ ասվում է կիբերչարագործների նոր գործողությունների մասին։Ըստ «Կասպերսկու լաբորատորիայի»՝ կիբերչարագործները միշտ էլ օգտագործում են ցանկացած առիթ, նորություն, որով մաքսիմալ քանակությամբ ինտերնետ-օգտագործողների գրավում են և այդպես տարածում վիրուսներ։ Վերջին մեծ աղմուկ բարձրացրած նորությունը՝ բեն Լադենի սպանությունը, նույնպես բացառություն չեղավ կիբերհարձակվողների համար։

Վերջին մի քանի օրվա ընթացքում «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները հայտնաբերել են, որ առնվազն 2 սպամ փոստային առաքումներ են արվել հաքերների կողմից այս թեմայով։ Նամակներից մեկը պարունակել է zip արխիվ, որը բացելով՝ իբրև թե կարելի է գտնել Ուսամա բեն Լադենի դիակի նկարները։

Եվ բնականաբար այսպես հետաքրքրասեր օգտագործողները տրոյան վիրուսների զոհ են դառնում։

Մեկ այլ փոստային հաղորդագրություն պարունակել է նույն թեման, միայն թե այս անգամ դրված է եղել լինք, որն իբրև թե կբացի այն հոլովակը, որտեղ երևում է, թե ինչպես է սպանվում բեն Լադենը։ Իսպաներենով գրված և CNN-ին կեղծ հղում տվող այդ նամակում գտնվող լինքը տանում է ռուսական մի կայք, որը պարունակում է բազմաթիվ վնասակար ծրագրեր, որի շնորհիվ չարագործ կիբերհարձակվողները ստանում են հնարավորություն ամբողջությամբ կառավարել հարձակման ենթարկած համակարգիչը։

«Աշխարհում տեղի են ունենում տարբեր իրողություններ, որոնք գրավում են մեծ մասաների ուշադրությունը։ Սպամերները ավելի հաճախ են օգտագործում «կեղծ լուրերի» տարածման մեթոդը և վնասակար ֆայլեր տարածելու առիթը բաց չեն թողնում։ Պետք է միշտ հիշել, որ հետաքրքրասիրությունը կարող է բերել ձեր համակարգչի լուրջ խնդիրների՝ անձնական ֆայլերի և անգամ գումարների կորստի»,- խորհուրդ է տալիս «Կասպերսկու լաբորատորիայի» առաջատար սպամ-մասնագետ Մարիա Նամեստնիկովան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---