Բաքվում ցրել են հիջաբի կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Դպրոցներում հիջաբի արգելման հակառակորդները բողոքի ցույց էին կազմակերպել Ադրբեջանի կրթության նախարարության մոտ: Մասնակիցները վանկարկում էին «Ազատություն հիջաբին» և «Ալլահ ակբար» և պահանջում էին կրթության նախարարի հրաժարականը:

Ոստիկանությունը ցրել է հիջաբի կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցներից մեկը կորցրել է գիտակցությունը, տասնյակ մարդիկ ծեծի են ենթարկվել և ձերբակալվել են:

Հիջաբի կողմնակիցները առաջի անգամ են բողոքի ցույց կազմակերպում այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա հունվարին ձերբակալվեց Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը: Նրան մեղադրեցին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Իսլամական կուսակցության նախորդ ակցիան տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ձերբակալվել է 16 մարդ, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---