Տալլինում անցնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված շախմատի մրցաշար

Տալլինում անցնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված շախմատի մրցաշար

PanARMENIAN.Net - Տալլինում անցնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված շախմատի մրցաշար, որը կազմակերպել է «Երևան» մշակութային հիմնադրամը: Մրցաշարին մասնակցում են 32 շախմատիստներ Էստոնիայից, Հայաստանից ու Ռուսաստանից

Երկու տուրից հետո մեծահասակների շրջանում առաջատարը Գրիգոր Հայրապետյանն է, մինչև 18 տարեկանների թվում՝ Ռուբեն Հայրապետյանը և մինչև 10 տարեկանների թվում՝ Վլադիմիր Հարությունյանը:

Մրցաշարը կավարտվի Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ին, հայտնում է «Վեստնիկն Էստոնիայից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---