«Հայ Դատի» ղեկավար. Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի անգամ Թուրքիայում ընտրություններից հետո

«Հայ Դատի» ղեկավար. Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի անգամ Թուրքիայում ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չարժե առաջընթաց ակնկալել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» և ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ամենայն հավանականությամբ առաջիկա ընտրություններում կրկին կհաղթանակի կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը, որը մշտապես հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացում փոփոխություններ չեն լինի մինչև ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի: Այնպես որ Հայաստանն այդ հարցում չպետք է հույսեր և երազանքներ կապի` սպասելով ընտրություններին»,- ասել է Մանոյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է հետ կանչի հայ-թուրքական Արձանագրությունների ներքո իր ստորագրությունը և հայտարարի, որ պատրաստ կլինի բանակցություններ վարել Թուրքիայի միայն այն ղեկավարության հետ, որը պատրաստ կլինի հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---