ԵՄ-ն պատրաստվում է պատասխանել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի առաջարկին

ԵՄ-ն պատրաստվում է պատասխանել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի առաջարկին

PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը պատասխան է նախապատրաստում Թեհրանի նամակին՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ «վեցնյակի հետ բանակցությունների վերաբերյալ, հայտնել է Էշթոնի մամլո ծառայությունը: Ինչպես ասվել է նախօրեին, Թեհրանը նամակ է հղել Էշթոնի «վեցնյակի» հետ նոր հանդիպման մասին փետրվարին արված առաջարկի վերաբերյալ: Ըստ al Alam արաբական հեռուստաալիքին, ուղերձը ԵՄ ներկայացուցչին փոխանցել է Վիեննայում Իրանի դեսպանը:

«Նամակում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին ողջունել է բանակցություններին վերադառնալու «վեցնյակի» որոշումը՝ ասելով, որ բանակցությունները պետք է արդար լինեն ու ընթանան առանց ճնշման»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրութան մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---