Արդարադատության նախարարը չի նշել Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման ամսաթիվը

Արդարադատության նախարարը չի նշել Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման ամսաթիվը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի առաջարկն արդարադատության համակարգի բարեփոխման ու 2008թ. մարտի 1-ի անկագությունների գործով դատապարտվածների հետաքննության ակտիվացման վերաբերյալ քննարկման փուլում են: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին է հայտնել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ կողմնակից Սասուն Միքայելյանի ու «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, նախարարը նշել է, որ ԶԼՄ-ներում տարբեր ամսաթվեր են նշվում: «Կարող եմ ասել միայն, որ գործընթացը շարունակվում է»,-ասել է նախարարը:

Ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգում բարեփոխումների հարցով, որին ներկա էին արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը: Նախագահն անդրադարձել է քրեական գործերի հետ կապված գործընթացներին: «Փորձեք նոր ուղիներ գտնել այդ իրադարձությունների բոլոր հանգամանքները բացահայտելու համար»,-ասել է Սարգսյանը:

«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, որոնք ձերբակալվել են մարտի 1-ի գործով, համաներման կարժանանան մայիսի 28-ի կապակցությամբ, գրում է «Հրապարակ» թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---