Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Օրանժ-առաջարկի հաղթողը 11 մայիսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Երևանի 20-ամյա բնակիչ Մանե Մելիքսեթյանին հանձնեց Կաննի կինոփառատոնի մասնակցության պատվավոր հյուրի ուղեգիրը 2 անձի համար։ Այս ուղեգիրը «Օրանժ»-ը նախատեսել էր «Օրանժ Կինո» ծառայությունից օգտվողների համար, ովքեր կինո են այցելել ապրիլի 26-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Մայիսի 10-ին պատահականության սկզբունքով որոշվեց հաղթողը։ «Մրցույթին մասնակցել է 553 տոմս։ Վստահ եմ, որ այս ճանապարհորդությունը անմոռանալի է լինելու Մանեի համար»,-ասաց Բրունո Դյութուան։ «Ես մեկնելու եմ Կանն իմ նշանածի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այնտեղ։ Անակնկալ էր ինձ համար, հրաշք։ Ես առաջին անգամ եմ արտերկիր մեկնում»,- ասաց հաղթող Մանե Մելիքսեթյանը։ Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Օրանժի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ուղեգիրն իր մեջ ներառում է բոլոր ծախսերը. «Մենք ապահովում ենք թե՛ հյուրանոցը՝ հինգաստղանի, թե՛ վիզան, թե՛ ինքնաթիռի տոմսը»։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |