Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայից»

Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայից»

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայի» մակարդակից: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը` մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում խմորվող հաղորդագրությունները Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ:

«Հայաստանի ԱԷԿ-ն աշխարհում միակ ատոմակայանն է, որը բնական շրջանառության ռեժիմ ունի, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում անգամ առանց հարկադրական շրջանառության ապահովել ռեակտորի սառեցումը 72 ժամվա ընթացքում»,- ասել է նախարարը: Արմեն Մովսեսյանը նշել է, որ հայկական կողմն աշխարհի տարբեր ԱԷԿ-երում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն է ստանում, որի հիման վրա մշակում է ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը և մոդելավորում իրավիճակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---