Facebook-ը փակել է «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» խումբը՝ պահպանելով Դինքի մարդասպանին նվիրված էջերը12 մայիսի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքերի բազմաթիվ բողոքների պատճառով Facebook-ում փակվել է «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» խումբը: Ներկայումս խմբում գրանցված էր 2709 մարդ, գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը: Ըստ խմբի հիմնադիր Վարդգես Հերգելի, խումբը նամակ է հղել Facebook-ին՝ պահանջելով բացատրել խմբի փակման պատճառները, սակայն պատասխան չի ստացել: Facebook-ը բազմաթիվ էջեր ունի, նվիրված Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին, որոնք գործում են: Ogun Samast fun club խմբում 569 մարդ կա, կա նաև մեկ այլ՝ «Հայրենասեր Սամասթը թող սպանի նաև Լեյլա Զանին (քուրդ գործիչ)» խումբը,-ասել է Հերգելը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |