Գոռ Մինասյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ առաջ անցնելով մրցակցից 100 կգ-ով

Գոռ Մինասյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ առաջ անցնելով մրցակցից 100 կգ-ով

PanARMENIAN.Net - Լիմայում (Պերու) ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականին ոսկե մեղալ բերեց առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +94 կգ ք/կ):

17-ամյա Մինասյանը հավասարը չուներ նաև առանձին վարժություններում՝ «պոկում» վարժությունում նա բարձրացրեց 174 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 205 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալները: Երկամարտում նա դարձավ աշխարհի չեմպիոն 379 կգ ցուցանիշով:

Երկրորդ տեղը գրավեց Յակուբ Զինավան (Սլովակիան) 279 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Ալան Ռոդրիգեսը (Մեքսիկա), նա բարձրացրեց 280 կգ:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի համար մեդալներ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (62 կգ ք/կ) և Մհեր Միքայելյանը (85 կգ ք/կ): Կարապետյանը նվաճել է բրոնզը, իսկ Միքայելյանը՝ արծաթը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---