Հայ-թուրքական «Սարի գելին» ֆիլմի հեղինակն այլևս չի աշխատի երկու ժողովրդների հաշտեցման համար

PanARMENIAN.Net - «Սարի գելին» հայ-թուրքական փաստագրական ֆիլմի համակարգող Գենջայ Թունչն այլևս չի մասնակցելու երկու ժողովրդների հաշտեցմանն ուղղված նախագծերին: Ես ցավում եմ, բայց մի ժամանակ ես փորձել եմ ինչ-որ բան մտածել, դա արդյունք չի տվել: Ես հայ եմ, բայց միևնույն ժամանակ ես Թուրքիայի քաղաքացի եմ, ահա թե ինչում է մեծ խնդիրը: Երբ մենք գալիս ենք Հայաստան, մեզ չեն ընդունում, որովհետև մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք: Թուրքիայում մեզ չեն սիրում, որովհետև մենք հայ ենք: Շատ դժվար է ապրել երկու ժողովրդների միջև»,- ասել է նա, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Թունչը ծնվել է Ստամբուլում, բնակվում է ԱՄՆ-ում` Սիեթլում: «Սարի գելին» փաստագրական ֆիլմը նա սկսել է 1990-ականների վերջին: «Դա շատ լուրջ ֆիլմ է: Մենք փորձել ենք գտնել ճշմարտությունը, և յուրաքանչյուրն արտահայտվելու իրավունք ուներ: Բայց ֆիլմից հետո ես հայտարարվել եմ «պերսոնա նոն գրատա» ԱՄՆ հայկական համայնքում»,- նշել է նա և հավելել, որ շատ վիրավորված է մարդկանց անտարբերությունից: «Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման ջանքերն անպտուղ են եղել: Ոչ ոք, ոչ հայերը Հայաստանում, ոչ հայկական սփյուռքը չեն կարող հասկանալ թուրքահայերի զգացմունքները: Մենք գտնվում ենք սատանայի և խորը կապույտ ծովի միջև: Սակայն, ես ինձ ընկալում եմ որպես սփյուռքահայ և դա շատ դժվար է»,- ասել է Թունչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---