Կաննի փառատոն. «Կարիբյան ծովահեններից» մինչև «Կենաց ծառ» 16 մայիսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Կաննի 64-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա շրջանակներում կայացել է Թերենս Մալիկի երկար սպասված «Կենաց ծառը» ֆիլմի պրեմիերան Բրեդ Փիթի մասնակցությամբ: Պետք է նշել, որ ռեժիսորը չի ներկայացել պրեմիերային, այնպես որ Բրեդ Փիթը ստիպված է եղել մենակ ներկայացնել ֆիլմը: «Արտիստը չպետք է վաճառող լինի»,- հայտարարել է անվանի դերասանը` հանավաբար արդարացնելով ռեժիսորի բացակայությունը: Չնայած մամուլի ոչ միանշանակ արձագանքին` Փիթի խաղը բավական բարձր է գնահատվել քննադատների կողմից: Պրեմիերային ներկա է եղել նաև ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` Շոն Փենը: «Կենաց ծառը» Թերենս Մալիկի 5-րդ ֆիլմն է: Ֆիլմին սպասում էին Կաննում դեռ անցած տարի, սակայն ռեժիսորը չէր հասցրել ավարտել այն: Կաննի կինոփառատոնի 5-րդ օրը կայացել է «Բոնսայ», «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» և «Հեծանիվով տղան» ֆիլմերի պրեմիերան: Սակայն մամուլն ամենից շատ ակտիվ էր փառատոնի 4-րդ օրը, երբ կայացել է «Կարիբյան ծովի ծովահենները. Տարօրինակ ափերում» ֆիլմի պրեմիերան Ջոնի Դեփի և Պենելոպա Կրուզի մասնակցությամբ: Դեփի և Կրուզի հայտնվելը կարմիր գորգին մեծ իրարանցում է առաջացրել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |