ԶԵԲ-ը մտադիր է ԱԶԲ-ի հետ ներդրումային հիմնադրամ ստեղծել Հայաստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի համար

PanARMENIAN.Net - Զարգացման եվրասիական բանկն (ԶԵԲ)ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) մտադիր են համագործակցություն հաստատել, մասնավորապես, աջակցելով մասնավոր հատվածի նախագծերին Կենտրոնական Ասիայի երկրներում, հայտնել է ԶԵԲ-ի մամլո ծառայությունը:

Համագործակցության հեռանկարները երկուշաբթի Ալմաթիում քննարկեցին ԶԵԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովն ու ԱԶԲ պատվիրակությունը Լակշմի Վենկատաչալամի գլխավորությամբ:

«Ես կառաջարկեի առաջին հերթին ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները Կենտրոնական Ասիայի երկրների մասնավոր հատվածին աջակցելու ոլորտում: Մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական հատվածի ու բանկային համակարգերի զարգացումը, առևտրային ֆինանսավորումը, փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը, ինչպես նաև միկրոֆինանսավորումը»,-ասել է Ֆինոգենովը, որի խոսքերն են մեջբերվում հաղորդագրության մեջ:

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱԶԲ ուշադրության կենտրոնում են տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրման ծրագրերը:

Ըստ ԶԵԲ-ի ղեկավարի, հետաքրքիր կարող է լինել համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը Հայաստանում, Ղազախստանում ու Տաջիկստանում նախագծեր ֆինանսավորելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---