Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը չի ցանկանում շփվել Իլհամ Ալիևի հետ

PanARMENIAN.Net - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երրորդ անգամ տեղի է ունեցել միջազգային ամենամյա Ազատության համաժողովը, ուր հրավիրում են անվանի իրավապաշտպանների և հասարակական գործիչների ողջ աշխարհից, ներառյալ տարբեր երկրների նոբելյան մրցանակակիրների և նախկին նախագահների, հաղորդում է Turan-ը:

Համաժողովի աշխատանքին մասնակցել է Ադրբեջանի ներկայացուցիչ, անվանի իրավապաշտպան Նախիջևանից Մալահաթ Նասիբովան: Նրա ելույթը վերաբերվել է Նախիջևանում իրերի դրությանը և տեղի ավտորիտար ռեժիմին, որը դաժանությամբ գերազանցում է Բաքվում կենտրոնական իշխանության ավտորիտարիզմին: Նա նշել է, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների ճնշման բոլոր մեթոդները սկզբից կիրառվում են Նախիջևանում, իսկ հետո տեղափոխվում են երկրի մնացած տարածքներ:

Շարունակելով բանավեճը` Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հրավիրել են իրեն այդ երկիր: «Ես ամեն անգամ հրաժարվում եմ, քանզի գիտեմ, որ ստիպված եմ լինելու հանդիպել ձեր նախագահի հետ, սակայն ես դա չեմ ուզում»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու է նրան այդքան անհանգստացնում Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, նորվեգացին նշել է. «իհարկե, նա երբեք չի լինի Նոլբելյան մրցանակի դափնեկիր, բայց մեր շփումը նրա հետ արդարացնում է այն ամենը, ինչ նա անում է: Իսկ մենք դատապարտում ենք շատ բան այն ամենից, ինչ անում են ձեր իշխանությունները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---