Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ վարկանիշում 524 միավորով զբաղեցնում է 62-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ վարկանիշում 524 միավորով զբաղեցնում է 62-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը 524 միավորով մնացել է 62-րդ տեղում:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանը նախկինի նման 18-րդ տեղում է, Սլովակիան բարձրացել է 26-րդ տեղը, Իռլանդիան 34-րդ տեղում է, Մակեդոնիան` 85-րդ, Անդորրան` 202:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1857 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1702 միավոր), 3-րդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1425 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---