Սպենդիարյանի տուն-թանգարանը ոչ միայն միջոցների, այլև գաղափարների կարիք ունի

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողներին հայտարարել է, որ տուն-թանգարանը բացի միջոցներից, մտքեի և մտահղացման կարիք ունի: «Մեզ անհրաժեշտ է նոր տեխնիկա, որպեսզի կարողանանք թվայնացնել լուսանկարները, սարքավորումներ` զանազան միջոցառումների համար: Սակայն անհրաժեշտ են նաև համապատասխան գիտելիքներ և գաղափարներ` դրանք օգտագործելու համար», ասաց Օթարյանը:

Սպենդիարյանի տուն-թանգարանը 25 տարի չվերանորոգվելուց հետո, այս տարի կվերանորոգվի պետական միջոցներով: Օթարյանի խոսքերով, այս տարվա «Թանգարանային գիշերը» նրանք ընդունել են մոտ 600 այցելու, և խնդիրներ են առաջացել տեղի հարցում, քանի որ թանգարանը գտնվում է բազմաբնակարանային շենքում: Այդ իսկ պատճառով թանգարանին տրամադրվել է կիսանկուղային տարածք, որտեղ տեղի կունենան միջոցառումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---