Վարդան Ոսկանյան. Հայաստանի համար կարևոր է Իրանի ներքին կայունությունն ու տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Տարաձայնություններ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի միջև կան, սակայն դրանք այնքան խորը չեն, որքան ներկայացնում են ԶԼՄ-ները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պարսկագետ, ԵՊՀ պարսկագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա, այդ տարաձայնությունները կրում են ներքին գաղափարական բնույթ: «Իրանի քաղաքական վերնախավում, հավանաբար, նոր թեև է ձևավորվում՝ պարսկական ազգային արժեքների հակվածությամբ, և որոշ տարաձայնությունները դրա հետ են կապված: Կարծես թե, Իրանի նախագահը ձգտում է համադրել իսլամի արժեքները պարսկական ազգային գաղափարի հետ: Օրինակ, այս տարի Նովրուզի տոնակատարությունը ցանկանում էին կազմակերպել Պերսեպոլիսում՝ Աքեմենյանների կայսրության մայրաքաղաքում: Սակայն, չստացվեց, քանի որ շատերն ընկալեցին դա որպես հիշեցում շահի կառավարման մասին»,-ասել է Ոսկանյանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է,որ Հայաստանի համար կարևոր է Իրանի ներքին կայունությունն ու անվտանգությունը: «Դա Հայաստանի ազգային անվտանգության անուղղակի բաղադրիչներից մեկն է: Հիշեցնեմ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանատան վերջին հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունները պետք է լուծվեն հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչն առաջացրեց Բաքվի դժգոհությունը»«-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---