Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ի հեճուկս Թուրքիայի՞

Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ի հեճուկս Թուրքիայի՞

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու Քնեսեթի որոշումը պայմանավորված է նաև Թուրքիայի հետ վատթարացած հարաբերություններով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, դրանում իր դերն ունեցան նաև ԱՄՆ սիոնիստական կազմակերպությունները, որոնք վերջերս սկսել են շփվել հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ: «Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, թե Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հրեաների համար մեկ ցեղասպանություն գոյություն ունի՝ Հոլոքոսը և դժվար թե նրանք գնան երկրորդի ճանաչման, սակայն հետևենք զարգացումներին:

Նախօրեին Քնեսեթում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով փոխանցելու մասին քվեարկությունը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը: 20 հոգի «կողմ» է քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: Հարցը բարձրացրել է պատգամավոր Զախավա Գալիոնը «Մերեց» կուսակցությունից, որը մարտին փոխարինեց Քնեսեթում Հայաստանի գլխավոր «լոբբիստ« Հաիմ Օրոնին, հայտնում է IzRus-ը: Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ հայերի ու թուրքերի միջև առկա առճակատումը «չի կարող արդարացում լինել մեկ այլ ժողովրդի աղետի ժխտման համար: Այն ճանաչելը մեր բարոյական պարտքն է, որպես հրեաների և ուղղակի որպես մարդկանց»,-հայտնում է IzRus-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---