«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ են որոնում

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ են որոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ ոստիկանությունն իրականացնում է ռումբի որոնման աշխատանքներ:

«Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները տարհանում են օդանավակայանի ուղևորներին ու անձնակազմին՝ պարզելու համար ստացված ահազանգի հանգամանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---