Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ դպրոցականների համար Ժյուլ Վեռնի ստեղծագործությունը կընթերցի

Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ դպրոցականների համար Ժյուլ Վեռնի ստեղծագործությունը կընթերցի

PanARMENIAN.Net - Մայիսին աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է տեղի հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, «Գրականության օրվա» միջոցառումների շրջանակում մայիսի 20-ին` ժամը 12:00-ին, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը կհանդիպի 13-14 տարեկան պատանիների հետ: Դեսպանը նրանց համար կընթերցի Ժյուլ Վեռնի «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը, որից հետո տեղի կունենա քննարկում: Իսկ մայիսի 21-ին` ժամը 12:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ստեղծագործական սրահում պատանի ընթերցողների հետ կհանդիպեն Երևանում Բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը և դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը: Դեսպանատան աշխատակիցներն աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ: Աշակերտներից յուրաքանչյուրին Բրիտանական խորհուրդը կնվիրի անգլերեն գրքեր:

Հայաստանը միացել է եվրոպական 15 քաղաքներին` «Գրական գիշեր» նախաձեռնությանը մասնակցելու համար: Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---