Բելառուսի oրերի շրջանակներում Երևանում բացվել է բելառուսական ազգային ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Հայաստանում Բելառուսի oրերի շրջանակներում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի տանը տեղի ունեցավ Բելառուսի ժամանակակից արվեստի թանգարանի «Յուվելիրիկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառի բացումը:

Ցուցահանդեսը բացեց բելառուս ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Ցուցահանդեսի ընթացքում Բելառուսից ժամանած վարպետները անցկացրեցին վարպետության ցուցադրական դասընթացներ` գոտիների հյուսում, ջուլհակություն, բրուտագործություն և ծղոտագործություն: Մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես ծանոթությունը թղթարվեստի` վիցինանկայի տեխնիկայի հետ:

Բելառուսի օրերը Հայաստանում մեկնարկել են մայիսի 19-ին և ավարտվելու են մայիսի 22-ին: Բելառուսի պատվիրակության ղեկավարն է Բելառուսի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Կարաչևսկին:

Մշակութային օրերի գագաթնակետը կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթը և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Մինչև մայիսի 22-ը համերգներ տեղի կունենան նաև Արմավիրում և Գյումրիում:

Համաձայն նախնական տվյալների, Բելառուսում Հայաստանի օրերը տեղի կունենան 2013 թ-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---