Թուրքիան հոգնել է սպասել, թե երբ Ադրբեջանը կորոշի միանալ Nabucco-ին23 մայիսի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Թուրքիայում տեղի կունենա Nabucco գազատարի շինարարության կոնսորցիումի մասնակից ընկերությունների միջև համաձայնագրի ստորագրումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Ըստ նրա, համաձայնագիրը կստորագրեն OMV (Ավստրիա), BOTAŞ (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), Transgaz (Ռումինիա), MOL Natural Gas (Հունգարիա) և RWE (Գերմանիա) ընկերությունները: Նախարարը նշել է, որ այժմ արդեմ խոչընդոտներ չկան համաձայնագրի կնքման համար: Նա նշել է նաև, որ տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն վերջնական պատասխան ստանալ ադրբեջանական կողմից նախագծին մասնակցության վերաբերյալ: «Եթե Ադրբեջանի պատասխանը բացասական լինի, մենք բանակցություններ կսկսենք Իրանի, Իրաքի ու Թուրքմենստանի հետ: Մեր և Եվրոպայի համար այդ նախագիծը մեծ նշանակություն ունի և մենք չենք կարող ժամանակ կորցնել, ուստի կօգտագործենք Nabucco-ի իրականացման համար բոլոր տարբերակները»,-ասել է Յիլդիզը, հաղորդում է CNN Turk-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |