Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը 3 տոկոսով

PanARMENIAN.Net - Ադրբեջանում 2011թ. պետբյուջեով նախատեսված ռազմական ծախսերը կավելանան 39,7 մլն մանաթով՝ 3 տոկոսով ու կկազմեն 1 364, 8 մլն մանաթ, ասվում է «Ադրբեջանական Հանրապետության 2011թ. պետբյուջեի մասին» օրենքում նախատեսվող փոփոխության մեջ:

Օրինագծում ասվում է, որ լրացուցիչ հատկացվող միջոցները թույլ կտան բարելավել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, նրանց կյանքի պայմանները, ապահովել ռազմատնտեսական ու ռազմատեխնիկական պահանջները: Օրինագիծը միլի մեջլիսի ընդլայնված նիստի քննարկմանը կներկայացվի մայիսի 27-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---