2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկրպագուներին կդիմավորի 4G կապով

PanARMENIAN.Net - Բրազիլիայի կառավարությունը մասշտաբային նախապատրաստություն է տեսնում ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնության անցկացման համար, որը կկայանա 2014 թվականին: Որոշում է ընդունվել ամենակարճ ժամկետներում 4G բջջային ցանցեր կառուցել այն քաղաքներում, որտեղ կկայանան առաջնության հանդիպումները:

Առայժմ հայտնի չէ, թե օպերատորներից որ մեկն է սկսելու շինարարությունը և որքան շուտ այն կավարտվի: Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ պետպատվերի կատարողի ընտրությունը կիրականացվի սակարկության միջոցով: Աճուրդի անցկացման ամսաթիվն առայժմ հայտնի չէ, գրում է engadget.com-ը:

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա 12 մարզադաշտերում: Ֆուտբոլիստներին և երկրպագուներին կընդունեն Բելու-Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա, Ֆորտալեզա, Նատալ, Մանաուս, Պորտու-Ալեգրի, Ռեսիֆի, Ռիո-դե-Ժանեյրո, Սալվադոր և Սան-Պաուլու քաղաքները: Սակայն Սան-Պաուլուի մարզադաշտի օգտագործումն առայժմ հարցականի տակ է. որոշ տարաձայնություններ են ծագել քաղաքի իշխանությունների հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---