Երևանում երրորդ անգամ մեկնարկում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը

Երևանում երրորդ անգամ մեկնարկում է «Արաբական գիշերներ»  ֆիլմերի հատուկ ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-5-ը արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը նպատակ ունի տարածաշրջանային համագործակցության եզրեր և հնարավորություններ ստեղծել արաբական աշխարհի և հայ կինոգործիչների մեջ:

Ցուցադրությունները կազմակերպվելու են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և «Ակումբ» ռեստորանում: Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում, ժամը 20.00 Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակած ֆիլմերը:

«Մենք համոզված ենք, որ մշակույթը, որ տարիք, սեռ, ազգություն չի ճանաչում, համագործակցության, երկխոսության, նոր հորիզոններ ստեղծելու հնարավորություն է տալիս: Արաբական աշխարհի հարուստ կինոինդուստրիայի նորագույն նմուշները Հայաստանում ներկայացնելով` մենք մեր կինոգործիչներին ու կինոսիրողներին աշխարհին նոր աչքերով նայելու հրաշալի առիթ ենք տալիս»,- մեկնաբանում է «Արաբական գիշերներ» կինոփառատոնի տնօրեն Վրէժ Քասունին:

«Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը վերածվում է կինոփառատոնի, իր առաջին քայլերն է արել 2008-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այն ժամանակ ցուցադրվեցին Յուսրի Նարսալլահի, Հանի Աբու Ասադի, Յուսեֆ Շահինի և Խալեդ Յուսեֆի, Շադի Զեյնադինի, Նիկոլ Բալիվյանի հեղինակած ֆիլմեր: Արդեն հաջորդ տարի` 2009-ին «Արաբական գիշերները» ներկայացավ որպես առանձին կինոփառատոն` հուլիսի 13-17-ը հայաստանցի կինոսիրողներին ներկայացելով բացի առանձին գործերից նաև «Էմիրաթի գիշերներ» հատուկ ծրագիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---