EBRD-ն Արարատբանկը ճանաչել է 2010թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում26 մայիսի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից Արարատբանկ ԲԲԸ-ն Միջազգային Առևտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, Բանկին շնորհված «TFP Award 2010» պատվավոր մրցանակը Արարատբանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: Արարատբանկը EBRD հետ համատեղ իրականացնելով TFP ծրագիրը, 2010թ.-ին թողարկել է փաստաթղթային գործիքներ շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Աշոտ Օսիպյանը կարևորելով EBRD հետ համագործակցությունը` միաժամանակ նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |