ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկի մասին

ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ն հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, 6 ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու և ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:

Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը» նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ բուհերի ավարտական կուրսերում սովորողների և շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով և ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Ծրագրի շրջանակներում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:

«Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնություն է. Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է` ապահովելով գոհացուցիչ արդյունքներ թե' Բանկի, և թե' երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց կարիերան սկսում են կայուն հիմքեր ունեցող կազմակերպությունում: Համոզված եմ, որ Հայաստանում նույնպես ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իր շարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործում»,- ասել է Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---