Ռոման Պավլյուչենկո. Չնայած Հայաստանի հավաքականի հանդեպ մեծ հարգանքին` մենք պետք է հաղթենք

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում սկսել է պատրաստվել Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն հայտարարել է, որ նրանք խաղում են սեփական հարկի տակ և անպայման պետք է հաղթանակ տանեն: «Չնայած Հայաստանի հավաքականի հանդեպ մեծ հարգանքին` մենք պետք է հաղթենք նրան»,- ասել է նա, գրում է gazeta.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի հարձակվողը խոստովանել է, որ Երևանում ոչ ոքին նրանց համար վատ արդյունք էր: «Ես Երևանում չեմ խաղացել: Արդյունքը մեզ համար վատ էր, թեև դա ոչ ոքի էր արտագնա խաղում: Իսկ վատ արդյունքներից հետո ոչինչ չի հիշվում»:

18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---